Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Կանցկացվի Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանի հետահայաց ցուցահանդեսը

Կանցկացվի Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանի հետահայաց ցուցահանդեսը
20.09.2013 | 13:00

Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 7-ը Երևանում «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամը կներկայացնի հայ կերպարվեստի 80-ական թվականների ակնառու ներկայացուցիչ Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանի հետահայաց ցուցահանդեսը:
Կյանքի ընթացքում նկարիչ-արվեստագետը չգտավ արժանի ճանաչում և գնահատական, մերժված մնաց նաև պետական համակարգերի կողմից:
Ժամանակն է գիտակցելու Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանի նշանակությունը և կարևորելու նկարչի դերը հայ ժամանակակից, հատկապես մերօրյա արվեստում:
Ցուցահանդեսի ընթացքում հանդիսատեսին կներկայացվի նաև նկարչի առաջին ծավալուն, եռալեզու պատկերագիքը:

Ցուցահանդեսը կանցկացվի ՙՀայ արտ՚ մշակութային կենտրոնում։

Դիտվել է՝ 2388

Մեկնաբանություններ